21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, վաղը, ինչպես նաև հոկտեմբերի 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում այսօր երեկոյան ժամերին, հոկտեմբերի 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։