26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հորդառատ անձրև և ամպրոպ․եղանակը Հայաստանում

Հորդառատ անձրև և ամպրոպ․եղանակը Հայաստանում

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը զգուշացնում է՝ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 – 18 – ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի մոտ 6-9 աստիճանով։

Քամին՝ հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ին ցերեկը և 20-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 16–ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15…+17 աստիճան։