Կազանում BRICS-ի գագաթնաժողովը կորոշի պատմության ընթացքը. Մատվիենկո
Կազանում BRICS-ի գագաթնաժողովը կորոշի պատմության ընթացքը։ Նման հայտարարություն է արել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, գրում է РИА Новости-ն:
«Աշխարհը լրջորեն փոխվել է։ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները չեն որ կդառնան համաշխարհային հանրության համար ամենանշանակալի և պատմության հետագա ընթացքը որոշող իրադարձությունը: Որքան էլ դա ցանկանա Վաշինգտոնը։ Դա կլինի BRICS-ի գագաթնաժողովը։ Սա օբյեկտիվ և անշրջելի գործընթացների արտացոլումն է»,-նշել է Մատվիենկոն։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը ընդգծել է, որ հենց BRICS գագաթնաժողովի առաջիկա երեք օրերն են, որ առանցքային ազդեցություն կունենան մարդկության ապագայի վրա, այլ ոչ թե ԱՄՆ-ում քվեարկության արդյունքները, ինչպես դա փորձում են բոլորին պարտադրել ամերիկյան և այլ գլոբալ լիբերալ ԶԼՄ-ները։
«Ինքնիշխան պետություններում իսկապես պատասխանատու քաղաքական գործիչները դա հասկանում են։ Դրա վառ ապացույցն է գագաթնաժողովում ներկայացուցչության մակարդակը և միավորմանն անդամակցելու հայտերի թվի մշտական աճը։ Վստահ եմ, որ բոլոր մայրցամաքներում կհետևեն Ռուսաստանից եկող նորություններին։ Եվ դա է ճիշտը»,- ասել է Մատվիենկոն։