ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր անարդարացիnրեն ձերբակալվածներին
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները․ ասված է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
«Դեսպան Լիբբին այսօր հանդիպել է բժիշկ Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները, վերացնել բժիշկ Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին» – ասվում է հաղորդագրության մեջ։