28 Հոտ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
11.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 28-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6…+8 աստիճան։