Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 5-9-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 12-14, երեկոյան՝ 6-8 աստիճան։