Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել, շուրջ 6000 մարդ է տարհանվել
Նոյեմբերի 8–ին մի քանի անգամ ժայթքել է ինդոնեզական Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը՝ առաջացնելով հրաբխային մոխիր, որը բարձրացել է մինչև 10 կմ․ գրում է Reuters գործակալությունը։
Նուսա Թենգարա նահանգի Ֆլորես կղզում հրաբխի ժայթքելու հետևանքով ավելի քան 2,000 տուն է վնասվել։ Մոտ շրջաններում ապրող ավելի քան 16,000 մարդկանցից մոտ 6,000-ը տարհանվել են այլ գյուղեր: