19 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավազակները թալանում են Գազայի հատվածի համար նախատեսված մարդասիրական օգնությունը․ Washington Post

Ավազակները թալանում են Գազայի հատվածի համար նախատեսված մարդասիրական օգնությունը․ Washington Post

Գազայի հատվածին մատակարարվող մարդասիրական օգնությունը թալանվում է ավազակախմբերի կողմից, որոնք գործում են տարածաշրջանի իսրայելական վերահսկողության տակ գտնվող հատվածներում և, հնարավոր է, վայելում են հրեական պետության համաձայնությունը․ գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներքին փաստաթուղթը:

«Անցյալ ամսվա ՄԱԿ-ի ներքին հաղորդագրության մեջ ասվում է, որ ավազակախմբերը «կարող են պասիվ կամ ակտիվ աջակցություն» կամ «պաշտպանություն» ունենալ Իսրայելի Պաշտպանության բանակ կողմից»,- գրում է թերթը:

Ըստ թերթի՝ ՄԱԿ-ի պաշտոնյաները, ինչպես նաև բեռնատարների վարորդները, ասում են, որ իսրայելական ուժերը բազմիցս որոշել են չմիջամտել, երբ ավազակախմբերը թալանել են օգնություն տեղափոխող բեռնատարները՝ չնայած դրանք տեսադաշտում են եղել:

Մարդասիրական խմբերն ասում են, որ իսրայելական իշխանությունները մերժում են իրենց օգնություն տրամադրող շարասյուների պաշտպանությունը:

Միայն անցած շաբաթ օրը ՄԱԿ-ի աջակցությամբ  ուղարկված 109 բեռնատարներից 98-ը, որոնք անցել են «Քերեմ Շալոմ» անցակետով, թալանվել են զինյալների կողմից։