19 Նոյ
2024
11.1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ ապագա ՊՆ նախարարը կարող է արգելել կանանց ծառայել առաջնագծում

ԱՄՆ ապագա ՊՆ նախարարը կարող է արգելել կանանց ծառայել առաջնագծում

Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուն՝ Փիթ Հեգսեթը, վերսկսել է այն բանավեճը, որը շատերի կարծիքով վաղուց հարթված է. արդյո՞ք կանանց պետք է թույլ տալ ծառայել ՝ կռվելով առաջնագծում:

Fox News-ի նախկին մեկնաբանն իր իսկ գրքում և հարցազրույցներում պարզորոշ նշել է, որ կարծում է, որ տղամարդիկ և կանայք չպետք է միասին ծառայեն մարտական ստորաբաժանումներում: Եթե Հեգսեթը հաստատվի Սենատի կողմից ՊՆ ղեկավարի պաշտոնում, նա կարող է փորձել վերջ տալ Պենտագոնի գրեթե տասնամյա պրակտիկային՝ բոլոր մարտական աշխատատեղերը կանանց համար բաց լինելուն:

«Կանայք տեղ ունեն բանակում, պարզապես ոչ հատուկ գործողություններում, հրետանային, հետևակային և զրահատեխնիկային տորաբաժանումներում», – նշել էր Հեգսեթը: