Սիրիացի զինյալներն ազատ են արձակել Դամասկոսի բանտի բոլոր բանտարկյալներին
Սիրիայի զինված ապստամբները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի բանտը և ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, պնդում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Կիրակի լուսադեմին զինված ընդդիմությունը հայտարարեց, որ ներխուժել է Դամասկոսի արվարձանում գտնվող բանտը և կարողացել է ազատել բանտարկյալներին», – հաղորդում է հեռուստաալիքը։