Մուհամմադ ալ Բաշիրը Սիրիայի անցումային կառավարությունը կղեկավարի մինչև 2025-ի մարտի 1-ը
Մուհամմադ ալ Բաշիրը պաշտոնապես դարձել է Սիրիայի անցումային կառավարության ղեկավար: Բաշիրը կղեկավարի Սիրիայի անցումային կառավարությունը մինչև 2025 թվականի մարտի 1-ը, գրում է Reuters գործակալությունը:
Բաշարի թեկնածության վերաբերյալ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ զինված ընդդիմությունն ու իշխանությունները պայմանավորվել են իշխանության խաղաղ փոխանցման և Սիրիայում քաոսից խուսափելու շուրջ:
Ալ Բաշիրը նախկինում աշխատել է որպես զարգացման և հումանիտար հարցերի նախարար Իդլիբում գտնվող Սիրիայի փրկության կառավարությունում: