23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահի իմպիչմենտին

Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահի իմպիչմենտին

Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահի իմպիչմենտին: Այս մասին խորհրդարանի քվեարկության դահլիճից հայտնում է РИА Новости գործակալության թղթակիցը:

Երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը։

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստել և խորհրդարան էին ներկայացրել համապատասխան բանաձև՝ մեղադրելով նախագահին իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի և իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար՝ առանց պատշաճ հիմքերի և օրենքի խախտմամբ ռազմական դրություն մտցնելու պատճառով։

Երկրի Սահմանադրության համաձայն՝ վարչապետ Հան Դաք Սուն, որը նշանակվել էր Յունի կողմից, դառնում է նախագահի պաշտոնակատար։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի իմպիչմենտի քվեարկությունը ձախողվել էր օրենսդիրների ձայների պակասի պատճառով։