23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Mango ցանցի հիմնադիրը դժբախտ պատահարի զոհ է դարձել

Mango ցանցի հիմնադիրը դժբախտ պատահարի զոհ է դարձել

Mango ցանցի հիմնադիր, միլիարդատեր Իսակ Անդիկը դժբախտ պատահարի զոհ է դարձել, հայտնել են են իսպանական ԶԼՄ-ները։

71-ամյա տղամարդը 150 մ բարձրությունից ընկել է ձորը և մահացել դեկտեմբերի 14-ին՝ Բարսելոնայի մերձակայքում ընտանիքի անդամների հետ քարանձավային արշավի ժամանակ:

Թուրքական ծագում ունեցող գործարարն իր եղբոր հետ հիմնել է Mango-ն 1984 թվականին: Ցանցն այժմ գործում է աշխարհի 120 երկրներում: Forbes-ը Անդիկի կարողությունը գնահատել է 4,5 միլիարդ դոլար։