
Աննախադեպ միջոցներ Ֆրանսիայի նախկին նախագահի նկատմամբ․ նրան էլեկտրոնային թևնոց են հագցրել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին էլեկտրոնային թևնոց են հագցրել և արգելել գիշերը տանից դուրս գալ: Քաղաքական գործչին նոր դատավարություն է սպասվում։ Հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով գործին ծանոթ աղբյուրին։
Սարկոզիին մեղադրում են 2007 թվականի նախընտրական քարոզարշավի համար գումար ստանալու համար: Այժմ Սարկոզիին կարելի է լքել տունը միայն որոշակի ժամերին՝ 8:00-ից մինչև 20:00 (երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ մինչև 21:30), նշում է Le Monde-ը: Պարբերականը դա աննախադեպ միջոց է անվանել պետության նախկին ղեկավարի համար։