19 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին պատրաստ է ցանկացած ձևաչափով բանակցությունների, եթե իմանա, որ ԱՄՆ-ը և Եվրոպան չեն լքի Ուկրաինային

Զելենսկին պատրաստ է ցանկացած ձևաչափով բանակցությունների, եթե իմանա, որ ԱՄՆ-ը և Եվրոպան չեն լքի Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ կլինի ցանկացած ձևաչափով բանակցությունների, եթե իմանա, որ «ԱՄՆը և Եվրոպան մեզ չեն լքի» հայտնում է The Guardianը։

Հակամարտության արագ կարգավորման Դոնալդ Թրամփի ծրագիրը ոչ միայն պետք է դադարեցնի պատերազմը, այլև երաշխավորի, որ ռուսական ագրեսիա այլևս չի կարող լինել․ ասել է Զելենսկին՝ կիրակի հեռարձակված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ուկրաինան չի ցանկանում, որ կրկնվի խաղաղության համաձայնագրերի և բանակցությունների փորձը, որոնք արդյունք չեն տվել 2022 թվականի փետրվարին Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժմանը նախորդող տարիներին: «Սառեցված հակամարտությունը կբերի ավելի մեծ ագրեսիայի: Այդ դեպքում ո՞վ կշահի մրցանակներ կամ պատմության մեջ կմնա որպես հաղթող: Ոչ ոք: Դա բացարձակ պարտություն կլինի բոլորի համար՝ և՛ մեզ համար, ինչը կարևոր է, և՛ Թրամփի համար»,- ասել է Զելենսկին բրիտանական ITV-ին։ «Եթե ես իմանայի, որ Ամերիկան և Եվրոպան մեզ չեն լքի, որ նրանք մեզ կաջակցեն և անվտանգության երաշխիքներ կտան, ես պատրաստ կլինեի բանակցությունների ցանկացած ձևաչափի»,- ասել է նա։

Ռազմագերիներ