
Աբխազիայի ԿԸՀ-ն երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած․ հայտնում է РИА Новости գործակալությունը։
Աբխազիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 55%, և դրանք վավեր են ճանաչվել, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Մարշանը։
«Ժամը 18-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը գերազանցել է 55%-ը, ինչը նշանակում է, որ Աբխազիայում նախագահական ընտրությունները կայացել են»,- նշել է նա ասուլիսի ժամանակ։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ հայտնի աբխազ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։ Նրանք բոլորն արդեն քվեարկել են։