
Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել․ այս պահին կա 4 տուժած
Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել․ հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել էր, որոշ ժամանակ անց այն կրկին բացվել է։
«Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին» , – գրել է Սարգսյանը։