
Տիգրան Ավինյանը գործատուներին հորդորում է աշխատանքը կազմակերպել հեռավար․ վաղն ամենաառատ ձյան տեղումներով օրն է լինելու
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործատուներին հորդորում է աշխատանքը կազմակերպել հեռավար։
«Բոլոր այն գործատուները, ովքեր հնարավորություն ունեն վաղն աշխատանքը կազմակերպել հեռավար կերպով, խնդրում ենք այդպես էլ անել։
Վաղն սպասվում է ամենաառատ ձյան տեղումներով օր։ Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը շարունակելու է աշխատել 24-ժամյա ռեժիմով», – հայտարարել է Ավինյանը։