
Չինացի հետազոտողները չղջիկների մոտ նոր կորոնավիրուս են հայտնաբերել
Չինացի հետազոտողները չղջիկների մոտ նոր կորոնավիրուս են հայտնաբերել, որը կարող է վարակել մարդկանց նույն կերպ, ինչպես Covid 19-ը․ գրում է The Korea Times-ը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ նոր HKU5-CoV-2 վիրուսը կարող է կապվել մարմնի նույն ընկալիչի հետ, որն առաջացնում է COVID-19:
Այս բացահայտումը մտավախություն է առաջացնում կենդանիներից մարդուն վիրուսի փոխանցման հնարավորության վերաբերյալ: Նոր վիրուսը պատկանում է Մերձարևելյան շնչառական համախտանիշի (MERS) տեսակին, որը ծանր վնաս է հասցնում շնչառական համակարգին։ Այն նաև մահացության բարձր ցուցանիշ ունի և փոխանցվում է հիմնականում կենդանիներից, օրինակ, ուղտերից՝ մարդկանց։
Գիտնականները պարզել են, որ ի տարբերություն դրա COVID-ի, վիրուսի տարածման «արդյունավետությունը» զգալիորեն ցածր է, ինչը նվազեցնում է համաճարակի հավանականությունը։