
Զելենսկին դեռ պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ռեսուրսների մասին համաձայնագիր ստորագրել. Sky News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրահարույց հարցերի պատճառով պատրաստ չէ ռեսուրսների շուրջ համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ, գրում է Sky News-ը՝ հղում տալով ուկրաինական աղբյուրին։
«Համաձայնագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, կան մի շարք խնդրահարույց հարցեր, և նախագծի ներկայիս Զելենսկին պատրաստ չէ այն ընդունել»,- ասված է աղբյուրի հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հավելել է, որ համաձայնագիրը ներկայիս տեսքով չի արտացոլում գործընկերությունն, այլ պարունակում է միայն Ուկրաինայի միակողմանի պարտավորությունները։