
Հռոմի պապի վիճակը ծայրահեղ ծանր է․ նրան արյան փոխներարկում են արել
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել, նա շնչառական նոպա էր ունեցել․ գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Պապի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
«Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնչառական երկարատև նոպա է ունեցել, անհրաժեշտ է եղել թթվածին: Արյան այսօրվա թեստերը նաև բացահայտեցին թրոմբոցիտոպենիա, կապված անեմիայի հետ, որը պահանջում էր արյան փոխներարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ: