
Բելառուսում ապրող բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան
Բելառուսում ապրող բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան։ Օդանավակայում նրա հետ է եղել նաև Գագիկ Ծառուկյանը։
Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն՝ հավելով, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։
Գագիկ Ծառուկյանը կարողացել էր կարգավորել խնդիրը, որի վերաբերյալ Ծառուկյանի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը, հրապարակում էր արել, նշելով, որ Ծառուկյանը կարողացել էր հնարավոր բոլոր լծակներն օգտագործելով, օգնել Բելլային։