15 Հնս
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատում բախվել են մարդատար գնացքն ու մեքենան. զոհեր ու վիրավորներ կան

Արարատում բախվել են մարդատար գնացքն ու մեքենան. զոհեր ու վիրավորներ կան

Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքն ու «ՎԱԶ 21099» մակնիշի՝ ռուսական համարանիշներով ավտոմեքենան։

Shamshyan․ com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են 2-ի մահը, իսկ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 

Ռազմագերիներ