19 Ապր
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
9 հոգանոց արշավախումբն Արագածի վրա մնացել է ձնահյուսի տակ․ անհետ կորած կա

9 հոգանոց արշավախումբն Արագածի վրա մնացել է ձնահյուսի տակ․ անհետ կորած կա

Մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է․ այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ռազմագերիներ