
Արագած լեռան գագաթին տեղի ունեցած ձնահյուսից փրկվածները հոսպիտալացվել են
Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած փրկվածները հոսպիտալացվել են․ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են: Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև)»,– ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: