
Ուրալի տրանսպորտային դատախազությունը ստուգումներ է սկսել «UTair»-ի Մոսկվա-Երևան չվերթի հետ կապված միջադեպով
«UTair» ինքնաթիռի Մոսկվա-Երևան չվերթի շուրջ մեկ օր հետաձգման փաստով Ուրալի տրանսպորտային դատախազությունը ստուգումներ է սկսել․ РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել են ավիաընկերությունից, չվերթի ուշացումը պայմանավորված է եղել ինքնաթիռի փոխարինմամբ։ Մոսկվայի օդային տարածքի փակվելու և «Ֆերգանա» օդանավակայանի կողմից օդանավն ընդունելու անհնարինության պատճառով այն չի կարողացել ժամանակին՝ մարտի 11-ին մեկնել, ինչի արդյունքում ժամանակին չի մեկնել նաև պահեստային օդանավը:
«Մոսկվայի օդանավակայանում մարտի 11-ին հետաձգվել է «Utair» ավիաընկերության Մոսկվա-Երևան երթուղու UT-785 կանոնավոր չվերթը։ Ուրալի տրանսպորտային դատախազությունն իրականացել է թռիչքների անվտանգության օրենսդրության պահանջների կատարման ստուգում», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ չվերթին գրանցվել է 238 ուղևոր, չվացուցակով նախատեսված մեկնման ժամն էր մարտի 11-ի Մոսկվայի ժամանակով 21: 40-ը, հիմա մեկնման պլանավորված ժամն է մարտի 12-ի Մոսկվայի ժամանակով 21: 50-ը: