14 Մար
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
16.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսը կշահագործի «Օրեշնիկ» հրթիռային համակարգը

Բելառուսը կշահագործի «Օրեշնիկ» հրթիռային համակարգը

«Օրեշնիկ» հրթիռային համակարգը շուտով շահագործման կհանձնվի Բելառուսի բանակի կողմից․ այս մասին  հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մեզ տրվել է մարտավարական միջուկային զենք։ Բելառուսի բանակը շուտով կստանա գերձայնային զենքի նորագույն «Օրեշնիկ» համակարգերը», – հայտարարել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդում։

Նրա խոսքով՝ այս հրթիռի արձակման սարքը արտադրվում է Բելառուսում։ Նա հավելել է, որ Մինսկն ակնկալում է մոտ ապագայում Ռուսաստանից ստանալ մի քանի հրթիռ, իսկ արձակման կայանները կպատրաստվեն տեղում։

Ռազմագերիներ