14 Մար
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
G7-ը պատրաստ է խստացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը մերժի Ուկրաինայում 30-օրյա հրադադարը

G7-ը պատրաստ է խստացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը մերժի Ուկրաինայում 30-օրյա հրադադարը

Մեծ յոթնյակի (G7) երկրները կարող են խստացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկից․ հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Քվեբեկում կայացած G7-ի արտգործնախարարների հանդիպման ամփոփիչ կոմյունիկեի նախագծին։

Նշվում է, որ անդամ պետությունները քննարկել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ որպես պատասխան Մոսկվայի՝ հրադադարի չգնալու դեպքում։

Փաստաթղթում նշվում է, որ G7-ը պատրաստ է Ռուսաստանի համար «ավելացնել ծախսերը», եթե հրադադարի շուրջ բանակցությունները չբերեն ցանկալի արդյունք։

G7-ի կազմում ընդգրկված են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան։ Խումբը վերջին տարիներին բազմիցս խստացրել է տնտեսական և քաղաքական սահմանափակումները Ռուսաստանի նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինայում պատերազմի։

Ռազմագերիներ