
Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են․
«Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում 2025 թվականի մարտի 30-ին անցկացվելիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված բոլոր՝ 98 տեղամասային ընտրական հանձնաժողովներում այսօր՝ մարտի 15-ին, կայացել են առաջին նիստերը»։