16 Մար
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել երեք պաղեստինցի արմատականների ուղղությամբ՝ իսրայելական ռազմական դիրքերի մոտ պայթուցիկներ տեղադրելիս։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտանության ուժերի մամուլի ծառայությունը:

«Որոշ ժամանակ առաջ հայտնաբերվեցին երեք ահաբեկիչներ, որոնք գործում էին Նեցարիմ շրջանում՝ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մոտ և փորձում էին պայթուցիկ սարքեր տեղադրել գետնին: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ահաբեկիչներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորված զինադադարի ժամկետը լրանալուց հետո ոչ Իսրայելը, ոչ Համասը չեն վերսկսել ռազմական գործողությունները։ Իսրայելը, որպես պաղեստինյան արմատականների վրա ճնշում գործադրելու քաղաքականության մաս, արգելել է մարդասիրական մատակարարումների մուտքը անկլավ և անջատել էլեկտրաէներգիան Գազայի աղազերծման կայանին:

ՀԱՄԱՍ-ը շարունակում է պնդել բանակցությունները՝ համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար, որը կհանգեցնի պատերազմի ամբողջական ավարտին և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանն անկլավից:

Ռազմագերիներ