07 Ապր
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Volkswagen-ը դադարեցրել է մեքենաների մատակարարումը ԱՄՆ

Volkswagen-ը դադարեցրել է մեքենաների մատակարարումը ԱՄՆ

Գերմանական Volkswagen ընկերությունը դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումները Մեքսիկայից ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից նոր տուրքեր սահմանելու պատճառով. հայտնում է Automotive News-ը։

Ապրիլի 2-ից ԱՄՆ ներկրվող բոլոր ապրանքների համար բազային մաքսատուրքեր են սահմանվել` 10%-ի չափով։ ԵՄ-ի համար այս ցուցանիշը հասցվել է 20%-ի, Մեքսիկայի և Կանադայի համար՝ մինչև 25%, իսկ Չինաստանի համար՝ 34%-ի։

Նշվում է, որ ԱՄՆ-ում Volkswagen-ի գները զգալիորեն կբարձրանան. ընկերությունը մեքենաների արժեքի մեջ կներառի 25 տոկոս տուրքի վճարման ծախսերը։ Tiguan, Taos և Jetta մոդելները Մեքսիկայից են ԱՄՆ մատակարարվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ապրիլի 3-ից մեքենաների, թեթև բեռնատարների և ավտոպահեստամասերի ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։

«Ավտոմեքենաների և որոշ ավտոպահեստամասերի ներմուծումը շարունակում է սպառնալ ԱՄՆ ազգային անվտանգությանը»,- ասվում է ԱՄՆ կառավարության Դաշնային ռեգիստրում հրապարակված փաստաթղթում։

Պատրաստի մեքենաների համար ապրիլի 3-ից ուժի մեջ կմտնեն 25%, իսկ ավտոպահեստամասերի համար՝ մայիսի 3-ից ոչ ուշ։

Ռազմագերիներ