16 Ապր
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցեխային անձրև՝ Երևանում․ հայտնի է պատճառը

Ցեխային անձրև՝ Երևանում․ հայտնի է պատճառը

Ցեխային անձրև է տեղացել հանրապետության տարածքում։ Կեղտոտ անձրևի հետևանքով մարդկանց մեքենաներն ու իրերը, որոնք դրսում էին՝ կորել են ցեխի մեջ։

Շրջակա միջավայրի նախարարությունից են հայտնել, որ Հանրապետությունում գործող ցիկլոնը դուրս է եկել Միջերկրական ծովից, տեղափոխվել է Իրաք, այնտեղից՝ Կովկաս։ Ըստ նախարարության՝ մթնոլորտի նման շրջանառության հետևանքով, հարավային հոսանքներն Իրաքի անապատներից մեր երկիր բերել են փոշու մեծ  կոնցենտրացիա ունեցող օդ, որն էլ ցեխային անձրևի պատճառ է դարձել։

Նախարարությունից հայտնել են, որ այս երևույթը ամեն տարի կրկնվում է մեր երկրի տարածքում։

Ռազմագերիներ