
Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, որ այդ բառը պետք է դառնա հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք․ Վարդան Ոսկանյան
Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, որ այդ բառը պետք է դառնա հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Երբ այս կամ այն հերթական զիջումն է արվում Բաքվի բարբարոսական վարչախմբին, որպես «հիմնավորում» հաճախ բերվում է իբր անխոցելի՝ հետևյալ, այսպես կոչված, փաստարկը․ «Ինչ է, պատերա՞զմ եք ուզում, այլընտրանքը պատերազմն է»։
Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, թե «պատերազմ» բառը պետք է դառնա սեփական հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք։
Այս անմիտ խոսույթն առաջ մղողներին պետք է հարց տրվի՝ իսկ ինչո՞ւ 2020 թվականից ի վեր պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանը պատրաստ չէ դրան կամ, պատկերավոր ասած, առնվազն չի դարձել այնքան փշոտ, որպեսզի նրան կծել ցանկացողը գոնե մտածի լնդերի անդադար և տևական արնահոսության մասին»։