03 Մայ
2025
21.4° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի կողմից նախագահական պալատի ռմբակոծումը կարող է հանգեցնել լարվածության վտանգավոր սրման․ Սիրիայի կառավարություն

Իսրայելի կողմից նախագահական պալատի ռմբակոծումը կարող է հանգեցնել լարվածության վտանգավոր սրման․ Սիրիայի կառավարություն

Սիրիան Իսրայելի ռմբակոծությունները համարում է չհաշվարկված քայլերի շարունակություն, որոնք ուղղված են երկրի ներքին իրավիճակի ապակայունացմանն ու անվտանգության ճգնաժամի խորացմանը․ ասվում է Սիրիայի կառավարության տարածած հայտարարության մեջ։

«Սիրիայի կառավարությունը կոչ է անում միջազգային հանրությանը և արաբական երկրներին՝ աջակցել Սիրիային Իսրայելի ագրեսիվ հարձակումների դեմ։ Դամասկոսը կոչ է անում արաբական երկրներին համախմբել իրենց դիրքորոշումները և լիակատար աջակցություն հայտնել Սիրիային՝ Իսրայելի հարձակումների դեմ։

Սիրիան չի գնա իր ինքնիշխանության կամ անվտանգության հետ կապված զիջումների և կշարունակի պաշտպանել իր ժողովրդի իրավունքները՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները։

Դամասկոսը կրկին կոչ է անում բոլոր կողմերին ներգրավվել երկխոսության մեջ և ընդգծում է, որ երկրի անվտանգության ծառայությունները շարունակելու են վճռականորեն գործել՝ կանխելու ցանկացած սպառնալիք, որը կարող է վտանգի տակ դնել երկրի և նրա քաղաքացիների անվտանգությունը» , – ասվում է հայտարարության մեջ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր առավոտյան հայտարարել է, որ Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին՝ ընդգծելով, որ «Իսրայելը թույլ չի տա, որ սիրիական ուժերը ամրապնդվեն Դամասկոսի հարավում կամ որևէ վտանգ ներկայացնեն դրուզների համար»։

Ռազմագերիներ