08 Մայ
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
6 նոր ուղղություն` դեպի Եվրոպա. նոր չվերթներ կգործեն

6 նոր ուղղություն` դեպի Եվրոպա. նոր չվերթներ կգործեն

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրների 8 քաղաքներ նոր չվերթներ մեկնարկելու մասին․ այս մասին հայտնում է ավիաընկերությունը։

«Մենք հպարտ ենք Երևանում մեր 34-րդ բազան բացելու համար՝ մեկնարկելով նոր չվերթներ 6 երկրի 8 ուղղություններով՝ կապելով Հայաստանը եվրոպական ավելի շատ երկրների հետ, քան նախկինում երբևէ եղել է։ Գները սկսվում են ընդամենը 29.99 եվրոյից։ Սա ևս մեկ մեծ քայլ է ճամփորդությունները բոլորի համար ավելի հասանելի դարձնելու ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ։

Ավիաընկերությունը Երևանից չվերթներ կիրականացնի հետևյալ ուղղություններով՝ Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա), Նեապոլ, Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Պաֆոս (Կիպրոս), Նիս (Ֆրանսիա), Պրահա (Չեխիա)։

Ռազմագերիներ