22 Հնս
2025
29.1° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եմենի հուսիները բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Եմենի հուսիները բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Եմենի հուսիները ստանձնել են Իսրայելի վրա բալիստիկ հրթիռով հարձակման պատասխանատվությունը. փոխանցում է The Times of Israel-ը:

Հուսիների պնդմամբ՝ նրանք թիրախավորել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը, մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է արձակված հրթիռի ոչնչացման մասին. մայրաքաղաքում հնչել է օդային տագնապի ազդանշանը:

Հուսիները նաև սպառնացել են շարունակել հարձակումներն այնքան ժամանակ, որքան Իսրայելը կշարունակի իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում:

Ռազմագերիներ