12 Մայ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քանաքեռում ծառը պոկվել և ընկել է տղամարդու գլխին

Քանաքեռում ծառը պոկվել և ընկել է տղամարդու գլխին

Ֆեյսբուքի օգտատեր Սարգիս Շիմալյանն ահազանգել է, որ այսօր այգում ծառի մի հատված պոկվել եւ ընկել է իր գլխին։

«Այսօր՝ 11.05.2025-ին ժամը 16։40 սահմմաններում, Երևանում՝ Քանաքեռ ՀԵԿ թաղամասի Ղափանցյան փողոցի հարակից այգում, տհաճ դեպք տեղի ունեցավ ինձ հետ. նշված այգում զբոսնելիս ուժգին քամու պատճառով ծառի մի հատվածը պոկվեց ու ընկավ գլխիս։ Բարեբախտաբար, ողջ եմ, սակայն ստացել եմ գլխի և մարմնի տարբեր հատվածների միջին ծանրության վնասվածքներ։

Հարց եմ ուղղում Երևանի քաղաքապետարանին` ո՞ւր է կանաչ տարածքների վերահսկողությունը։ Ինչո՞ւ պետք է մարդիկ քաղաքով զբոսնելիս վտանգեն իրենց կյանքը։ Ծառը կամ նրա ճյուղերը շատ վատ վիճակում էին, և ոչ մի նախազգուշացում կամ խնամք չէր իրականացվել։

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևան բժշկական կենտրոնի հերթապահ անձնակազմին` օպերատիվ աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի համար»,– գրել է քաղաքացին։

Ռազմագերիներ