12 Մայ
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն պատվիրակություն կուղարկի Դոհա՝ մասնակցելու Գազայի վերաբերյալ բանակցություններին

Նեթանյահուն պատվիրակություն կուղարկի Դոհա՝ մասնակցելու Գազայի վերաբերյալ բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո կարգադրել է Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու և պատանդներին ազատ արձակելու համար մայիսի 13-ին պատվիրակություն ուղարկել Կատար:

«Բանագնաց Ուիթկոֆի և դեսպան Հակաբիի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք առևանգվածներին ազատելու ծրագիր իրականացնելու փորձը։ Այդ նպատակով ես հրամայել եմ վաղը բանակցություններ անցկացնել Դոհայում», – X-ի իր միկրոբլոգում գրել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը տեղեկացրել է նաև, որ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո նա խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը վերահաստատել է Իսրայելին իր նվիրվածությունը և սերտ համագործակցությունը շարունակելու ցանկությունը:

Ռազմագերիներ