
Տանիքից պոկված թիթեղից վնասվածք ստացած հղին դեպքի մասին մանրամասներ է պատմել
Մայիսի 11-ի ուժգին քամուց Երևանի տանիքներից մեկից պոկված թիթեղը վնասել էր հղիության 36-րդ շաբաթում գտնվող 23-ամյա Ռուզաննա Հարությունյանին։
«Քամու ժամանակ դուրս եկա, որ երեխայիս տուն կանչեմ։ Բայց երեխային չհասա։ Քամին մեր տան տանիքից մի թիթեղ պոկեց, խփեց որովայնիս։ Սկսեցի արյունահոսել, ունեի մեծ պատռվածք»,-պատմել է նա։
Հղի կնոջը շտապ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ և իրականացրել կեսարյան հատում։ Իր և երեխայի կյանքը փրկելը 23-ամյա կինը հրաշք է համարում։ Երեխան ծնվել է ճակատի վնասվածքով՝ 5 սմ երկարությամբ վերքով։
«Երեխային դեռ միայն լուսանկարներով եմ տեսել։ Վիճակը կայուն է, բավարար, կերակրում են արհեստական կերով»,-պատմել է Ռուզաննա Հարությունյանը։