18 Մայ
2025
27.2° c ԵՐԵՎԱՆ
23.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ահաբեկչություն՝ Կալիֆորնիայում․ զոհ և վիրավորներ կան (տեսանյութեր)

Ահաբեկչություն՝ Կալիֆորնիայում․ զոհ և վիրավորներ կան (տեսանյութեր)

Կալիֆորնիայում վերարտադրողական բժշկության կլինիկայի մոտ տեղի է ունեցել պայթյուն։ Մահացել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Տեղի ունեցածում կասկածում են 25-ամյա մի տղամարդու։ Ենթադրվում է, որ նա է եղել այն միակ զոհը․ նա պայթեցրել է մեքենան կլինիկայի մոտ։

Կասկածյալը թողել է անհասկանալի մի հաղորդագրություն, որում նշում է, թե ինքը համաձայնություն չի տվել ծնվելու համար։ Այդ պատճառով էլ թիրախ է դարձել այն բժշկական հաստատությունը, որտեղ մարդիկ գիտակցաբար պլանավորում են երեխա ունենալ։

Դաշնային քննչական բյուրոն դեպքը որակել է որպես ահաբեկչություն։

Ռազմագերիներ