31 Մայ
2025
29.2° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումը․ Reuters

Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ավելացնել Թայվանին զենքի մատակարարումները. գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է,  ԱՄՆ-ի և Թայվանի վարչակազմի ներկայացուցիչները ակտիվորեն աշխատում են ռազմական մատակարարումների հնարավոր նոր փաթեթի վրա, բայց այն հանրությանը կներկայացվի միայն այն բանից հետո, երբ կղզու վարչակազմը ապահովի այդ մատակարարումների ֆինանսավորումը։ Սպիտակ տունը նախատեսում է Թայվանին մատակարարել ավելի շատ զենք, քան Թրամփի առաջին նախագահական ժամկետի՝ 2017-2021 թվականների ընթացքում։ Գործակալության տվյալներով՝ նախագահական վարչակազմն այդ ժամանակ հաստատել է 18.3 միլիարդ դոլարի պայմանագրեր, ինչը ավելի շատ է, քան ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք (8.4 միլիարդ դոլար)։

Ըստ գործակալության հետ զրուցած պաշտոնյաների՝ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Թայվանի ընդդիմադիր կուսակցությունների անդամների վրա՝ չընդդիմանալ կառավարության ջանքերին՝ պաշտպանական ծախսերը կղզու բյուջեի 3%-ին հասցնելու համար։

Միացյալ Նահանգները Թայվանի ամենակարևոր միջազգային աջակիցն ու զենքի մատակարարն է՝ չնայած Վաշինգտոնի և Թայպեյի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։

Եթե ԱՄՆ-ն ավելացնի Թայվանին պաշտպանական մատակարարումները, դա կարող է մեղմել որոշ դիտորդների և քաղաքական գործիչների մտահոգությունները կղզու պաշտպանությունն ապահովելու Թրամփի հանձնառության վերաբերյալ, բայց դա նաև լարվածություն կառաջացնի Չինաստանի հետ հարաբերություններում, նշում է գործակալությունը։

Ռազմագերիներ