31 Մայ
2025
21.2° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի քաղաքականությունը կարող է հանգեցնել համաշխարհային երկարաժամկետ տնտեսական անկայունության

Թրամփի քաղաքականությունը կարող է հանգեցնել համաշխարհային երկարաժամկետ տնտեսական անկայունության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սկսված առևտրային պատերազմները համաշխարհային ընկերություններին պատճառել են ավելի քան 34 միլիարդ դոլարի վնաս՝ ծախսերի աճի և վաճառքի անկման պատճառով․ նման եզրակացության են եկել Reuters-ի վերլուծաբանները՝ հիմնվելով կորպորատիվ հաշվետվությունների, կարգավորող փաստաթղթերի և մամուլի ասուլիսների նյութերի մանրակրկիտ վերլուծության վրա։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավիճակը միայն կվատանա, քանի որ Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսերի վերաբերյալ անորոշությունը փաստացի կաթվածահար է արել ռազմավարական որոշումների կայացման գործընթացն աշխարհի խոշորագույն կորպորացիաներում։

Reuters-ի վերլուծաբանները նշում են, որ ընկերությունների մեծ մասը դեռևս չի կարողանում ճշգրիտ գնահատել իրենց վնասների մասշտաբները։ Հասանելի տվյալների համաձայն՝ 42 կորպորացիա ստիպված է եղել վերանայել իրենց շահույթի կանխատեսումները դեպի ներքև, իսկ 16 խոշոր խաղացողներ, այդ թվում՝ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Apple-ը, Ford-ը, Porsche-ն և Sony-ն, ամբողջությամբ հետ են կանչել իրենց ֆինանսական կանխատեսումները կամ անորոշ ժամանակով հետաձգել դրանց հրապարակումը։ Գրեթե բոլոր ընկերությունները համաձայն են, որ Թրամփի վարչակազմի անկանխատեսելի առևտրային քաղաքականությունն անհնար է դարձնում ծախսերի և եկամուտների ճշգրիտ պլանավորումը։

Տնտեսական փորձագետները զգուշացնում են, որ բիզնեսների համար իրական ծախսերը կարող են մի քանի անգամ ավելի մեծ լինել, քան արդեն հաղորդված թվերը։ Եյլի համալսարանի կառավարման դպրոցի պրոֆեսոր Ջեֆրի Սոնենֆելդը համարում է, որ Թրամփի ագրեսիվ սակագնային քաղաքականության հետևանքները կարող են ավելի կործանարար լինել, այդ թվում՝ կորպորատիվ ներդրումային ծրագրերի կրճատում, սպառողական ծախսերի անկում և գնաճի սպասումների վտանգավոր աճ, որը կարող է հանգեցնել երկարաժամկետ տնտեսական անկայունության։

Ռազմագերիներ