04 Հնս
2025
18.2° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արգելվել է շեղումներով ձմերուկի ներմուծումը Հայաստան

Արգելվել է շեղումներով ձմերուկի ներմուծումը Հայաստան

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել 2025 թվականի մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից․ այս մասին հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով:

Ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Ռազմագերիներ