06 Հնս
2025
23.1° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատուհասը հաշտ է Արցախը կործանելու, հազարավոր զոհերի, ավերված բանակի հետ և հնարավորության դեպքում հաճույքով կկրկներ․ Արսեն Ջուլֆալակյան

Պատուհասը հաշտ է Արցախը կործանելու, հազարավոր զոհերի, ավերված բանակի հետ և հնարավորության դեպքում հաճույքով կկրկներ․ Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․

«Դավաճանի հերթական ինքնախոստովանությունը.

Որպեսզի լայն մասսաներին պարզ լինի, թե ինչ տեսակի արարածի հետ գործ ունենք, պետք է լայնորեն տարածել նրա արտաբերածներից հետևյալը մեկը.

Հարցին, եթե նախապես իմանայիք,որ ձեր իշխանության գալու արդյունքը լինելու է այն ամենը, ինչ կատարվել է վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանի հետ, այնուամենայնիվ կանեի՞ք ձեր «հեղափոխությունը», պատուհասն առանց վարանելու ասել է ԱՅՈ։

Հաշտ է Արցախը կործանելու հետ, հազարավոր զոհերի, փախստականների, օկուպացված տարածքների, ավերված բանակի հետ…

Եվ հնարավորության դեպքում հաճույքով կկրկներ»:

Ռազմագերիներ