06 Հնս
2025
22° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատ Միրզոյանի կինը պաշտոնի է նշանակվել

Արարատ Միրզոյանի կինը պաշտոնի է նշանակվել

Գոհար Աբաջյանը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն. այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ նրան հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը.

«Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։

Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար»,- գրված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ