13 Հնս
2025
32.2° c ԵՐԵՎԱՆ
28.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախը որ հանձնել եք, էդ կուսակրոնությունն է մեղավո՞ր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

Արցախը որ հանձնել եք, էդ կուսակրոնությունն է մեղավո՞ր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

Մարդը, որը պատասխան չի տալիս 5000 զոհի, Արցախը հանձնելու համար,  եկել, հարցեր է տալիս․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Արդեն ժամանակն է, որ ընդդիմությունն ու ժողովուրդը իրեն հարցեր տան և ոչ թե ինքը։ Սա այն նույն Նիկոլն է, որի օրոք 5000 զոհ տվեցինք, ասում էր՝ Արցախը Հայաստան է  և վերջ, հետո կանգնեց, ասաց կարող էինք կանխել պատերազմը և մնալ առանց զոհերի, հիմա եկել, պահանջներ է ներկայացնում ու հարցեր տալի՞ս։ Արդեն ժամանակն է, որ հեռանա»,- ասել է  Շարմազանովը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մկրտված չէ, ուստի իրավունք չունի մուտք գործել եկեղեցի և հաղորդություն ստանալ,  առավել ևս՝ խոսել եկեղեցու մասին։

«Իր եկեղեցի մտնելը նույնն է, ոնց որ ես գնամ մզկիթում աղոթեմ։ Թող գրի իր սաղմոսները  և ինչ ուզում է անի, բայց եկեղեցու գործերին խառնվելու իրավունք չունի․ կա Սահմանադրություն՝ ըստ որի պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ Խախտու՞մ է եղել, այդ հարցը կլուծի եկեղեցին, ոչ թե պետության ղեկավարը»,- ասել է նա։

Ռազմագերիներ