
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին զգոնություն պահպանել
Իսրայելում ՀՀ դեսպանատունը հայտարարությում է տարածել.
«Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.
էլեկտրոնային հասցեով ([email protected]),
սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով,
ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով», – ասվում է հայտարարության մեջ: