
Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի դեմ հերթական ագրեսիան. Հայ Դատի կենտրոնական խորհուրդ
Հայ Դատի կենտրոնական խորհուրդը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Սյունիքի նկատմամբ ահագնացող սպառնալիքների վերաբերյալ.
«Մտահոգություն ենք հայտնում տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ։
Իրանաիսրայելական հակամարտության համատեքստում աշխարհաքաղաքական անկայունությունը խորացել է՝ ստեղծելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հավելյալ սպառնալիք, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանի դեմ հերթական ագրեսիան», – ասվում է հայտարարության մեջ: