18 Հնս
2025
22° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալուգայի մարզում արդյունաբերության ծավալը գրեթե կրկնակի ավելի մեծ է, քան Հայաստանում․ Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանին

Կալուգայի մարզում արդյունաբերության ծավալը գրեթե կրկնակի ավելի մեծ է, քան Հայաստանում․ Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանին

Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպման վերաբերյալ հայտարարությանը:

«Կալուգայի մարզում արդյունաբերության ծավալը գրեթե կրկնակի ավելի մեծ է, քան Հայաստանում»,-  RT-ի լրագրող Կոնստանտին Պրիդիբայլոյին ասել է Շապշան։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկության ժամանակ գրառում էր արել.  «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Ռազմագերիներ