23 Հնս
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն. Կարապետյանի որդին հայտարարություն է տարածել

Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն. Կարապետյանի որդին հայտարարություն է տարածել

Մի քանի խոսք աշխարհի տարբեր ծայրերում ապրող իմ հայ եղբայրներին ու քույրերին, մեր գեղեցիկ համայնքի անդամներին, մեր գեղեցիկ սփյուռքին և, անկեղծ ասած, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն արդարության և ողջամտության հանդեպ. իր ուղերձում հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը։

«Ես բարերարի հպարտ զավակ եմ, բայց ավելի կարևորը՝ մեծ, բարի, առատաձեռն մարդու՝ Սամվել Կարապետյանի, որը մի քանի օր առաջ բանտարկվեց ներկայիս ռեժիմի կողմից մեր Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցող խոսքերի համար։

Ես չեմ ուզում պոպուլիստ լինել, քանի որ մեր կառավարությունն առանց այն էլ լի է պոպուլիստներով, և չգիտեմ՝ նրանք դա դիտավորյալ են անում, թե՞ պարզապես խելագար են։ Սակայն մեր ժողովրդի պառակտումն ինձ համար ակնհայտ է։ Պարտադիր չէ շատ կրոնասեր լինել, որպեսզի հարգես քո արմատներն ու արժեքները, և մեր եկեղեցին միշտ եղել է մի հաստատություն, որը միավորել է մեզ բոլորիս։

Միլիոնավոր հայեր՝ Ռուսաստանի հայեր, Ֆրանսիայի հայեր, Ամերիկայի հայեր, Լիբանանից և աշխարհի այլ մասերից եկած հայեր՝ միշտ եղել են այս ազգի հոգին։ Եվ մարդկանց մի փոքր խումբ, որը փորձում է բաժանել մեր ազգը իրենց փոքրաթիվ կողմնակիցների և բոլոր մյուսների միջև՝ թույլ տվեք ասել, որ ես շատ, շատ հպարտ եմ լինել այդ «բոլորի» մեջ։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։ Մենք մեր ձևով կպահանջենք արդարությունը։ մեր ձևով, և ճշմարտությունը մեր կողմն է։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ», – հայտարարել է Կարապետյանը։

Ռազմագերիներ